18/07/2020 21:36
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, բայց վերջին օրերին նախընտրել ենք չօգտագործել այն. Աննա Նաղդալյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օպերատիվ կապը գործում է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին։
«Բայց, հաշվի առնելով իրադրության վերջին սրումը, որը եղել է լայնամասշտաբ ու կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ՝ աշխատանքներ իրականացնել միջնորդների միջոցով», - նշեց Աննա Նաղդալյանը։