18/07/2020 14:54
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 124 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 124 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 12 247 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6234 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 765 437 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7490 մարդ՝ ընդհանուր առմամբ, 546 863 պացիենտ: