18/07/2020 21:45
Զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է. հետամուտ ենք լինելու այս հարցին. Աննա Նադալյանը՝ Ադրբեջանի կողմից իսրայելական ԱԹՍ-ների կիրառման մասին
Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ կողմից խոցված Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերից մեկն իսրայելական արտադրության էր:
Aysor.am-ը ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեց՝ այս առումով ինչպիսի՞ն է լինելու հայկական կողմի մարտավարությունն Իսրայելի հետ հարաբերություններում:
«ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն այդ հարցը բարձրացնում է և՛ երկկողմ, և՛ միջազգային հարթակներում։ Խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Հուլիսի 12-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները բավական հարստացրեցին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Մենք հետամուտ ենք լինելու հարցին և այն լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ մասը», - ասաց Աննա Նաղդալյանը։