18/07/2020 13:42
Բուլղարիայում բողոքի ցույցերը շարունակվում են (Տեսանյութ)
Բուլղարիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն իններորդ օրն անընդմեջ:
Ըստ սոցիոլոգների՝ մոտ 300 հազար մարդ է դուրս եկել Սոֆիայի և այլ քաղաքների փողոցներ:
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարության, երկրի գլխավոր դատախազ Իվան Գեշևի, ինչպես նաև Բուլղարիայի ազգային հեռուստատեսության ղեկավար Էմիլ Կոշլուկովի հրաժարականն է:
Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են կոռուպցիայի և պետական գաղտնիքների բացահայտման համար նախագահի աշխատակազմի երկու աշխատակցի ձերբակալությունից հետո: