20/07/2020 13:52
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 85 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 85 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 12 427 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5940 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 777 486 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 3258 մարդ՝ ընդհանուր առմամբ, 553 602 պացիենտ: