20/07/2020 11:17
Այսօրվանից սկսելու ենք զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով. Տավուշի մարզպետ
Տավուշի մարզում մեծ թափով կատարվում են վերականգնողական աշխատանքներ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Առավել կարևոր է ամբողջությամբ վերադառնալ բնականոն աշխատանքին, տնտեսական կանքին ու վերականգնողական գործընթացին այսօրվանից կսկսի փոխարինել զարգացման ծրագիրը», - ասաց նա։
Հայկ Չոբանյանը նշեց, որ այսօրվանից սկսելու են զբաղվել սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրերով։
«Մենք նոր խթան ենք տալիս այս աշխատանքներին այս օրերի տված էներգիայով՝ իմանալով, որ, ցանկացած խնդիր լուծելով սահմանամերձ գյուղում, մենք լուծում ենք նաև մեր երկրի սահմանի անվտանգության խնդիրը», - հավելեց մարզպետը։