20/07/2020 11:33
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 40 հազար դեպք
Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 40.4 հազար նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասել է 1 118 043-ի, հայտնում է Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Ըստ վերջին տվյալի՝ հանրապետությունում բուժում է անցնում 390 459 մարդ, ապաքինվել է 700 086 պացիենտ, 27 497 մարդ մահացել է: