20/07/2020 15:04
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 220 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2414 նոր դեպք, մահացել է 220 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2414 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 276 202 մարդ, ապաքինվել՝ 240 087-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 14 405-ի: