20/07/2020 19:22
Իրանում հայտարարել են, որ աշխարհի ոչ մի երկիր պատրաստ չէ համագործակցել իրենց հետ նավթագազային ոլորտում
ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չէ Իրանի հետ համագործակցել նավթագազային ոլորտում, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Ոչ մի երկիր պատրաստ չէ մեզ հետ ստորագրելու պայմանագրեր», - մեջբերում է նրա խոսքից «Shana» գործակալությունը:
Նախարարը նշել է, որ նավթագազային բնագավառում «Իրանը պատրաստ է համագործակցության ցանկացած երկրի հետ, բացի Իսրայելից»:
2018 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն ամբողջությամբ վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: