20/07/2020 19:37
Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը հոսպիտալացվել է:
Նշվում է, որ նրա մոտ լեղապարկի բորբոքում է հատնաբերվել: Թագավորը կանցնի բժշկական հետազոտություն:
2020 թվականի ապրիլին հաղորդվել էր, որ թագավորական ընտանիքի 150 անդամներ վարակվել են կորոնավիրուսով, ինչի հետևանքով 84-ամյա միապետն ինքնամեկուսացվել էր:
Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդը գահ է բարձրացել 2015 թվականին: