20/07/2020 16:12
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, և այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև առևտրի հետ կապված խնդիրներին:
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը որքան հնարավոր է արագ կկարգավորվի, և այսպիսով զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն», - շեշտել է Պեսկովը:
Նա նշել է՝ Ռուսաստանում շատ հայեր և ադրբեջանցիներ են բնակվում, որոնք ունեն ռուսական անձնագրեր, «և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության հարգարժան քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ մեր հասարակության հարգված անդամներն են»:
«Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և նրանք զգացմունքայնորեն ցույց են տալիս իրենց արձագանքը», - նշել է Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկու կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, վերադառնալ հրադադարի պահպանմանը և դադարեցնել բռնության ցանկացած դրսևորում: