20/07/2020 10:15
Իրանում մահապատժի են ենթարկել ԿՀՎ օգտին լրտեսություն անելու և Սոլեյմանիի մասին տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվողին
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿՀՎ օգտին լրտեսություն անելու և գեներալ Ղասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվողին, հայտնում է Tasnim գործակալությունը:
Մահմուդ Մուսավի Մաջդը, որին մեղադրում էին նաև իսրայելական «Մոսսադ» հետախուզական ծառայության օգտին աշխատելու համար, մահապատժի է ենթարկվել երկուշաբթի առավոտյան: Մեղադրյալի դեմ գործը սկսվել էր դեռևս մինչև Սուլեյմանիի սպանությունը և կապ չունի ԱՄՆ-ի` իրանցի բարձրաստիճան զինվորականի դեմ իրականացրած գործողության հետ:
ԱՄՆ-ն հունվարի 3-ին Բաղդադում՝գործողություն է իրականացրել Սուլեյմանիի դեմ: