20/07/2020 12:26
Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 100-ի
Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել Է Ասամի հյուսիս-արևելյան նահանգը: Տարերային աղետների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ տեղատափ մուսոնային անձրեւների հետևանով Բրահմապուտրա գետի վարարումից առաջած հեղեղումներից զոհվածների թիվը տարածաշրջանում հասել Է 85-ի:
Ջրի հոսքերից ոչնչացել Է 3 հազար գյուղ նահանգի 33 շրջաններից 25-ում: Իշխանություններն ստեղծել են ավելի քան 50 հազար ժամանակավոր ճամբար, որտեղ աղետի շրջաններից տարահանում են հարյուր հազարավոր մարդկանց: