20/07/2020 14:11
Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին. Վարչապետ
Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլև շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը:
Նվիրատուների ցանկը և փոխանցված գումարների չափը կարող եք տեսնել հղման ներքո:
Եվ կրկին խնդրում եմ ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո», - ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։