20/07/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք, մահացել է 13 մարդ
Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 34 981 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 104-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 23 502 (+208) մարդ, այս պահին բուժվում է 10 620 (-117):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 859 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 650 (+9), այլ պատճառներով՝ 209 (+4):
Մեկ օրում մահացել է 13 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։