20/07/2020 19:50
Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը
Ֆրանսիայի իշխանություններն իրենց վրա կվերցնեն խոշոր հրդեհի հետևանքով տուժած Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը: Այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, հայտնում է BFM հեռուստաալիքը:
«Պետությունը կստանձնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը», - ասել է նախարարը:
Նա հայտնել Է, որ ավելի վաղ մի քանի ամիս ապրել է Նանտում, լավ գիտի այդ տաճարն ու բազմիցս ունկնդրել է այն ամենահնամենի եկեղեցական երգեհոնի երաժշտությունը, որն այժմ լիովին ոչնչացել է կրակից:
Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարում հրդեհը բռնկվել էր շաբաթ առավոտյան: Ավելի քան 100 հրշեջ մի քանի ժամ պայքարում էր գոթական ճարտարապետության այս հուշարձանի համար, բայց նրանց չհաջողվեց փրկել Լյուդովիկոս XII-ի ժամանակաշրջանի վիտրաժները և բարոկկոյի դարաշրջանի եզակի երգեհոնը: