20/07/2020 22:32
Ռուսաստանում ապրող հայերի հայրենասիրության հաշվին հնարավոր է լուծել մի քանի օրվա ծիրանի իրացման խնդիր. Մալյան
Նախապես ներողություն եմ խնդրում ծիրանի շուրջ համազգային ոգևորության վրա սառը ջուր լցնելու համար, բայց ցավոք ՌԴ-ում հայկական ծիրանի իրացման հարցը լուծված չի, Facebook-ի իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։
«Ռուսաստանում ապրող հայերի հայրենասիրության հաշվին հնարավոր է լուծել մի քանի օրվա ծիրանի իրացման խնդիր: Ծիրանի և ընդհանրապես հայկական գյուղմթերքի իրացման խնդիրը կարող է լուծել միայն Հայկական ՊԵՏՈՒԹՅԱՆ ջանքերով: Հայկական գյուղմթերքի խնդիրը մեր «կիրթ» հարևանները առաջացրել են իրենց պետության ջանքերով, ըստ այդմ խնդրի ֆեւնդամենտալ լուծմանը հնարավոր է հասնել, եթե հայկական գյուղմթերքի հետևում կա պետություն, հայ գյուղացու հետևում կա պետություն, հայ գործարարի հետևում կա պետություն:
Մոսկվայում ծիրանի իրացման խնդիրը լուծող հայերի հետևում կա՞ պետություն: Ակնհայտ է, որ չկա: Առայժմ լուծումները ռուսաստանահայ գործարարների հայրենասիրության հույսով է: Դա գեղեցիկ է, բայց բավարար չի: Հիմնական խնդիրները դեռ առջևում են...»։