20/07/2020 16:37
«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Արտակ Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Նրա վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։
Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթել նոր մարզչական շտաբին։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։