21/07/2020 11:26
71 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Բոկան
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է երգիչ Բորիս Դավիդյանը, ով առավել հայ է Բոկա անունով: Երգչի մահվան մասին տեղեկանում ենք «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումից:
«R.I.P. Բորիս Դավիդյան (Բոկա)… Շատ ափսոս», - գրել է նա:
Բոկան ծնվել է 1949 թվականի ապրիլի 28-ին: Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, բակերում և շենքերի մուտքերում կիթառ է նվագել ու երգել տարբեր երգեր, որը դուր է եկել շատերին։ Նրա երաժշտական կարիերայի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը նվագել էր մանդոլին և դեռ պատերազմի տարիներից գիտեր շատ երգեր։
Երգիչն առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա և իր երաժիշտ ընկերները հաճախ են ելութներ ունեցել տարբեր տեսակի խնջույքներում։ 1973-1974 թվականներին Բոկան աշխատում էր գիշերները՝ ձայնագրելով իր երգերը Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։
Բաքվում ծնված Բոկան 1987 թվականից ապրում էր Մոսկվայում: Հենց այդ տարի էլ ձայնագրել է «Դոլյա վարավսկայա» ալբոմը։
1996 թվականի սկզբին իր ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղից էլ՝ ԱՄՆ:
Բոկայի մտերիմ ընկերիներից է եղել ծանրորդ Յուրի Վարդանյանը, ում պատվին երաժիշտը երգ է գրել: