21/07/2020 19:17
Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացնելու է դիպուկահար խմբերին․ Տիգրան Աբրահամյան
Բավականին զգայուն ժամանակ է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմների համար, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը սահմանագծին իր նվազագույն խնդիրները լուծելու համար ակտիվացրել\ակտիվացնելու է դիպուկահար խմբերին։
Քարոզչական փոքր խնդիրներ լուծելու և դրան մասշտաբ հաղորդելու շրջանակներում այս քայլը տարբեր ժամանակներում կիրառվել է։
ՀԳ. Հիշեցի մարտական հենակետերում հաճախ հանդիպող կարգախոսը՝ զգոնությունը լավագույն զենքն է», - գրել է Աբրահամյանը։