21/07/2020 19:33
Ավստրալիայի վեց բանտերում կարանտին են հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վեց բանտերում հարկադրված են եղել կարանտին հայտարարել բանտի աշխատակիցներից մեկի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Վարակված աշխատակիցն աշխատում էր Մելբուռնի արվարձանում գտնվող Ռավենհոլ ուղղիչ կենտրոնում, որն ամենամեծ բանտն է Վիկտորիա նահանգում:
Հինգ այլ բանտեր նույնպես փակվել են: Դրանց թվում է Հոփքինսի ուղղիչ կենտրոնը, Բարվոնի բանտը, Բոֆորթ քաղաքից ոչ հեռու գտնվող Լանգի Քալ Քալ բանտը, Ֆուլհեմ ուղղիչ կենտրոնը և Լոդդոնի բանտը: