21/07/2020 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 273 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 254 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 273-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 24 206 (+704) մարդ, այս պահին բուժվում է 10 171 (-449):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 877 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 662 (+12), այլ պատճառներով՝ 215 (+6):
Մեկ օրում մահացել է 18 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (կին), 65 (տղամարդ), 83 (տղամարդ), 92 (կին), 94 (կին), 85 (կին), 83 (կին), 80 (տղամարդ), 63 (տղամարդ) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: