21/07/2020 11:15
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
Վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից:
Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29-ը, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն: