21/07/2020 20:05
Իսպանիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը 400 տոկոսով աճել է կարանտինի չեղարկումից հետո
Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 18 564 դեպք է հայտնաբերվել մեկ ամսում՝ երկրում խիստ սահմանափակումների չեղարկումից հետո, հայտնում է EFE գործակալությունը:
Այդ ժամանակահատվածում շաբաթական հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե 400 տոկոսով աճել է այն ցուցանիշի համեմատությամբ, որը եղել է խիստ սահմանափակումների ընթացքում:
Հունիսի 21-ից կորոնավիրուսի հետևանքով մահացել Է 99 մարդ, ավելի քան 1,1 հազարը հոսպիտալացվել է: Այս պահին երկրում ակտիվ է մնում հիվանդության ավելի քան 200 տեղային բռնկում:
Համավարակի սկզբից երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 265 հազար դեպք, ավելի քան 28,4 հազար պացիենտ մահացել է: