21/07/2020 10:33
ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են 2021-2027-թթ. բյուջեն
Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության են հասել 2021-27 թթ բյուջեի և կորոնավիրուսով համավարակից հետո տնտեսության վերականգնման պլանի շուրջ:
«Գործարքը կայացել է»,- գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի էջում՝ Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո, որը ձգվել է 4 օր՝ ծրագրված 2 օրվա փոխարեն։
«Պատմական օր Եվրոպայի համար», - համաձայնագիրը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը հաստատել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են 1․074 տրիլիոն եվրոյի չափով 7-ամյա բյուջետային պլանի փոխզիջումային տարբերակ և 750 մլրդ եվրոյի արտաբյուջետաին ֆինանսավորման ծավալ։
Սպասվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն Եվրահանձնաժողովի կողմից մինչև 2026 թվականը՝ վարկերի տեսքով։ Գումարը ծրագրվում է մարել մինչև 2058 թվականի դեկտեմբերի 31-ը։