21/07/2020 17:45
Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած անձը պահանջներ է ներկայացրել
Ուկրաինայի Լուցկ քաղաքում 20 ուղևորով ավտոբուսը պատանդառած անցը սոցիալական ցանցերում իր պահանջներն է հրապարակել:
Նա պահանջում է, որպեսզի Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ ներքին գործերի նախարարության ղեկավար Արսեն Ավակովը, նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱԱԾ ղեկավարը, եկեղեցիների ղեկավարները տեսանյութ հրապարակեն, որում հայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»:
Եթե այդ պահանջը չբավարարվի, նա սպառնում է պատանդներով ավտոբուսը պայթեցնել, ինչպես նաև հեռակա կարգով պայթեցնել քաղաքի մեկ այլ վայրում տեղադրված ռումբը: