21/07/2020 17:28
Լուցկի ահաբեկիչը նռնակ է նետել ավտոբուսից
Ահաբեկիչը, որը պատանդներ է վերցրել Լուցկում, նռնակ է նետել ավտոբուսից, բայց այն չի պայթել, հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն՝ «Ուկրաինայի 112» եթերում:
«Տղամարդն, ով իրեն «Մաքսիմ Պլոխոյ» է անվանում, նռնակ է նետել ավտոբուսից, որը նման է F-1-ի: Այդ կերպ նա ցանկանում էր ցույց տալ, որ զինված է և վտանգավոր», - ասել է Գերաշչենկոն:
Նա նաև նշել է, որ կրակոցի հետևանքով կոտրվել է ավտոբուսի պատուհանը: