21/07/2020 10:47
Մակրոնը բռունցքով հարվածել է սեղանին
Տնտեսական հարցերի շուրջ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ վեճ է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի միջև, հայտնում է Politico-ն։
Ըստ աղբյուրի՝ բյուջեի քննարկման ժամանակ Կուրցը հեռախոսազանգի պատճառով շեղվել է, ինչն առաջացրել է Մակրոնի վրդովմունքը։
«Տեսնո՞ւմ եք, նրա համար միևնույնն է։ Նա չի լսում մյուսներին, վատ տրամադրություն ունի», - ասել է Մակրոնը։
Ինչպես գրում է BBC-ն, Մակրոնն էմոցիոնալ բռնկման պահին նույնիսկ բռունցքով հարվածել է սեղանին և սպառնացել հեռանալ։
Նշվում է, որ անձամբ Կուրցը դժգոհ է մնացել Ֆրանսիայի նախագահի հռետորաբանությունից։