21/07/2020 13:25
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 153 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 153 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 12 580 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5842 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 783 328 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 8782 մարդ, ընդհանուր առմամբ, 562 384 պացիենտ: