21/07/2020 12:03
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է կորոնավիրուսների դեմ պատվաստանյութի պատրաստ լինելու մասին
Ռուսաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որը մշակվում են ռազմական վարակաբանների և Գամելեյի անվան կենտրոնի մասնագետների կողմից, պատրաստ է:
Նա նշել է, որ Ազգային հետազոտական կենտրոնի մասնագետներն ու գիտնականներն արդեն տվել են պատվաստանյութերի փորձությունների արդյունքների վերջնական գնահատականներ:
Ցալիկովն ընդգծել է, որ բոլոր կամավորները անձեռնմխելիություն են ստացել կորոնավիրուսից և դուրս գրման պահին իրենց նորմալ էին զգում:
«Այսպիսով, հարենական արտադրության նոր պատվաստանյութը կորոնավիրուսային վարակի դեմ պատրաստ է», - ասել է նա: