21/07/2020 16:14
Հայաստանում մոտ 50 հազար հա հողատարածք ախտահարված է ծանր մետաղներով
Հայաստանում հողերի աղակալումն արդիական խնդիր է, որը հինականում առաջանում է գյուղատնտեսական ինտենսիվ աշխատանքների հետևանքով, Սևանում ընթացող «Կանաչ ապագա» ՀԿ հիմնադիր համագումարի ժամանակ ասաց էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի մագիստրոս Աստղիկ Եզեկյանը:
«Ոռոգման ջրում պարունակվող նյութերը՝ այս դեպքում աղերը, կուտակվւոմ են հողի վերին շերտերում: Բայց եթե կա խնդիր, կա նաև լուծում: Օրինակ՝ լոլիկն աղասեր բույս է և աղակալված հողերում դրա մշակումը կարող է դրական ազդեցություն թողնել: Բացի այդ՝ աղակալված հողերից ազատվելու համար պետք է դրենաժային լավ համակարգ ունենալ», - ասաց բանախոսը:
Աստղիկ Եզեկյանի խոսքով՝ մեկ այլ խնդիր է հողերի՝ ծանր մետաղներով աղտոտումը: Նրա հավաստմամաբ՝ Հայաստանում մոտ 50 հազար հա հողատարածք ախտահարված է ծանր մետաղներով: Ծանր մետաղներով ախտահարված են հատկապես ՀՀ հարավային և հյուսիսային մարզերի հողերը, օրինակ՝ Քաջարանին հարակից տարածքներում, ուր շահագործվում է ՀՀ ամենամեծ պղնձամոլիբդենային բաց հանքը: