22/07/2020 09:21
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական անդորր է. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ երկու անգամ:
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ:
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ: