22/07/2020 17:01
ԱՄՆ-ն պարտավորեցրել է Չինաստանին փակել Հյուսթոնում գտնվող հյուպատոսությունը
ԱՄՆ իշխանությունները կարգադրել են փակել Չինաստանի հյուպատոսությունը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է «Bloomberg»-ը՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարությանը:
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանա Վենբինիայի խոսքով՝ սա «աննախադեպ էսկալացիա» է երկու երկրների հարաբերություններում:
Նա նաև նշել է, որ Պեկինը կպատասխանի ամերիկյան կողմի այս գործողություններին:
Չինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ԱՄՆ իշխանությունները 72 ժամ են տվել հյուպատոսությունը փակելու համար և տեղեկացրել են Պեկինին այդ մասին նախօրեին: