22/07/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, մահացել է 18 մարդ
Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 693 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 439-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 24 766 (+560) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-139):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 678 (+16), այլ պատճառներով՝ 217 (+2):
Մեկ օրում մահացել է 18 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով: