22/07/2020 19:33
ԵՄ-ն համաձայնեցրել է կիբերհարձակումների համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ-ն առաջին անգամ որոշում է կայացրել պատժամիջոցներ կիրառել կիբերհարձակումների համար, Twitter-ում գրել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
Ըստ նրա՝ այս որոշումը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ԳՀՎ-ին, ինչպես նաև՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետախուզական ծառայություններին:
«ԵՄ դեսպաններն այսօր որոշում են կայացրել սառեցնել ակտիվները ԳՀՎ ռուսական ռազմական հետախուզության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայությունների դեմ՝ WannaCry, NotPetya և Cloud Hopper կիբերհարձակումների կապակցությամբ», - գրել է նա:
Ըստ լրագրողի՝ կներդրվեն վիզայի արգելքներ, ռուս և չինացի վեց պաշտոնյաների ակտիվները կսառեցվեն: