22/07/2020 19:45
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 219 դեպք
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2586 նոր դեպք, մահացել է 219 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2586 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 281 413 մարդ, ապաքինվել՝ 244 840-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 14 853-ի: