22/07/2020 13:57
Միշուստինն անվանել է ՌԴ կառավարության գլխավոր նպատակը
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն անվանել է ՌԴ կառավարության գլխավոր նպատակը. այն է՝ երկրում յուրաքանչյուր մարդու կյանքի որակի բարելավում:
Միշուստինը հիշեցրել է, որ նոր կառավարությունը ձևավորվել է հունվարին, այն բանից հետո, երբ նախագահը տարեկան ուղերձ էր հղել Դաշնային ժողովին և նույնականացրել մոտ ապագայի հիմնական առաջադրանքներն ու ուղենիշները:
«Դրանց հիման վրա մենք ձևակերպել ենք կառավարության գլխավոր նպատակը: Այն է՝ երկրի յուրաքանչյուր մարդու կյանքի որակի բարելավում տնտեսության աճի և սոցիալական ոլորտի զարգացման շնորհիվ, ինչը նշանակում է, որ նախագահի կողմից սահմանվել են ազգային նպատակներ», - հայտարարել է վարչապետը: