22/07/2020 17:58
ԱՄՆ-ում ոստիկանությունը հարձակվել է բողոքի ցույցերը լուսաբանող ռուս լրագրողների վրա
Ամերիկյան ոստիկանության աշխատակիցները Պորտլանդում հարձակվել են բողոքի ցույցերը լուսաբանող ռուս լրագրողների վրա, հայտնում է РИА Новости-ն:
ԶԼՄ աշխատակիցները նկարահանում էին ռեպորտաժ անկարգությունների մասին, որոնց ընթացքում ակցիայի մասնակիցները պաշարել էին տեղական դատարանի շենքը: Շենքում տեղակայված էին դաշնային իրավապահ ուժեր, որոնք բերվել են քաղաք՝ չնայած տեղական իշխանությունների դժգոհությանը:
«Առաջին ալիք» հեռուստաընկերության օպերատոր Վյաչեսլավ Արկիպովը մահակով հարված է ստացել, նրա տեսախցիկն առգրավել են և հարվածելով ասֆալտին՝ կոտրել:
Նրա գործընկեր Յուլիա Օլխովսկայան հեռախոսով նկարահանել է այդ տեսարանը: Հարձակվելով հետևից՝ ոստիկանը վերցրել է լրագրողի հեռախոսը և արցունքաբեր գազ կիրառել: Նրան անհրաժեշտ է եղել տեղական կամավոր բժիշկների օգնությունը: