22/07/2020 19:20
Ուկրաինան առանց մուտքի վիզայի ռեժիմ է սահմանել վեց երկրների քաղաքացիների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 1-ից առանց մուտքի վիզայի ռեժիմ է սահմանել վեց երկրների քաղաքացիների համար: Այս մասին հայտնում են Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Այդ երկրներն են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը և Սաուդյան Արաբիան: Դա վերաբերում է նաև ուկրաինական պետության տարածքով տարանցիկ ճանապարհորդություններին:
Նշվում է, որ վեց ամսվա ընթացքում օտարերկրացիները չեն կարող մնալ Ուկրաինայում ավելի քան 90 օր:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս միջոցն ուղղված է գործընկերության սկզբունքների մշակմանը և գործնական իրականացմանը:
Զելենսկին հանձնարարել է Նախարարների կաբինետին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այս նախաձեռնության իրականացման համար: