22/07/2020 12:35
Երուսաղեմում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել
Երուսաղեմում բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 30 մարդ է ձերբակալվել, հայտնում է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչը:
«Երուսաղեմում բողոքի ակցիայի ժամանակ 34 մարդ է ձերբակալվել», - РИА Новости-ին հայտնել է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը:
Ձերբակալությունները կատարել են հասարակական կարգի խախտման և ոստիկանության աշխատողների վրա հարձակումների պատճառով։
Երեքշաբթի երեկոյան անցկացված ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Նրանց մի մասը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը՝ նրա հանդեպ իրականացվող դատավարության պատճառով, ցուցարարների մյուս մասը դեմ է հանդես եկել կորոնավիրուսի պատճառով ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրություններին։