22/07/2020 13:32
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 165 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 165 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 12 745 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5862 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 789 190 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 9669 մարդ՝ ընդհանուր առմամբ, 572 053 պացիենտ: