22/07/2020 18:12
Չինաստանը կարող է փակել Ուհանում ամերիկյան հյուպատոսությունը
Չինաստանը քննարկում է Ուհանում Միացյալ Նահանգների հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո, հայտնել է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով աղբյուներին:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: