22/07/2020 13:49
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1.2 միլիոնի
Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 37.7 հազար նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասել է 1 192 915-ի, հայտնում է Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը:
Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվով աշխարհում Հնդկաստանը զբաղեցնում է երրորդ տեղը: Ըստ վերջին տվյալի ՝ հանրապետությունում բուժում է անցնում 411 133 մարդ, ապաքինվել է 700 086 պացիենտ, 28 732 մարդ մահացել է:
Ամենից շատ տուժել է Մահարաշտրա նահանգը;