22/07/2020 13:25
Հուբեյ նահանգում սողանքի հետևանքով ավելի քան 8000 մարդ է տարհանվել
Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները սողանքի հետևանքով տարհանել են ավելի քան ութ հազար տեղի բնակիչների անվտանգ վայրեր, մահվան և վիրավորների ոչ մի դեպք չի գրանցվել:
Երեքշաբթի Էնշի-Տուցզիա-Մյաոսկ ինքնավար պրեֆեկտուրայում գտնվող Էնշիի քաղաքային շրջանում սողանք է առաջացել՝ շրջանում շարունակվող անձրևների և ջրհեղեղի պատճառով: Մեծ քանակությամբ քարեր, ավազ և կավ ընկել են Ցինցզյան գետը, ինչի հետևանքով ջրի մակարդակն արագորեն բարձրացել է և առաջացել է մերձակա բնակավայրերի հեղեղման վտանգ:
Իշխանությունները նշել են, որ արդեն նկատվում է ջրի մակարդակի իջեցում: