22/07/2020 15:34
Հայաստանը կարող է դառնալ միջուկային բժշկության կենտրոն
Ժամանակակից աշխարհում միջուկային բժշկությունը դարձել է օնկոլոգիական, էնդոկրին և սրտային հիվանդությունների անբաժանելի մասը, քանի որ թույլ է տալիս տեսանելի դարձնել ցանկացած խնդիր և իրականացնել ճիշտ ախտորոշում իրականացնել։ Միջուկային բժշկության յուրօրինակ մեթոդների շնորհիվ բժիշկները կարողանում են բառացիորեն ներթափանցել պացիենտի օրգանիզմ։ Այդ մասին, «Ինչպես ներթափանցել կենդանի ուղեղ» առցանց նախաճաշի ժամանակ պատմեց ճառագայթային դիագնոստիկայի մասնագետ, «Դիագնոստիկայի և հեռավար բժշկության» մոսկովյան կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Neuronovosti.ru կայքի գլխավոր խմբագրի տեղակալ Աննա Խորուժայան։
Միջոցառումը կազմակերպել է «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ նվիրված Ուղեղի համաշխարհային օրվան։
Աննա Խորուժայան ներկայացրել է ուղեղի հետազոտման բնագավառում ժամանակակից միտումները, ներառյալ՝ առաջատար ուղղությունները՝ միջուկային տեխնոլոգիաների կիրառմամբ։
«Գոյություն ունեն ուղեղի վիզուալիզացիայի տարբեր մեթոդներ․ համակարգչային տոմոգրաֆիա կամ (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ինչպես նաև պոզիտրոնա-էմիսսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ)։ Այդ մեթոդները ժամանակին ահռելի ճեղքում էին բժշկության մեջ։ Առանց դրանց հնարավոր չէր ուսումնասիրել ոչ միայն անատոմիան, այլև՝ ուղեղի գործունեությունը, ինչպես նաև մարդու օրգանիզմի այլ կարևոր գործընթացները», - պատմեց Խորուժայան, - որոշ դիագնոստիկ մեթոդներ, ինչպիսիք են ՄՌՏ-ն կամ ՊԷՏ-ը, թույլ են տալիս տեսնել պաթոլոգիկ փոփոխությունները նույնիսկ մոլեկուլյար մակարդակում։ Այդ ամենն օգնում է բժիշկներին կազմել հիվանդության պատկերը և արդյունավետ բուժում նշանակել»։
Գիտությունը տեղում չի դոփում և դրան կան հազարավոր ապացույցներ։ Օրինակ, բոլորովին վերջերս Ռոսատոմի գիտական ստորաբաժանման՝ Լեյպունսկու Ֆիզիկա-էներգետիկ ինստիտուտուի մասնագետները սկսել են չարորակ ուռուցքների բարդ ձևերի, այդ թվում ողեղի քաղցկեղի բուժման նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Այդ հիվանդությունների կեսը հայտնավերվում է վերջին ստադիաներում, երբ կոնսերվատիվ բուժումը գործնականում չի կարող օգնել, այդ իսկ պատճառով նման դեպքերում առավել գործնական մեթեդներից է՝ ռադիոիմուննային թերապիան։
Միջուկային բժշկությունն ակտիվորեն զարգանում է շատ երկրներում։ Վերջին տարիներին Հայաստանում՝ Ռադիոիզոտոպների արտադրման կենտրոնում, նշանակալի աշխատանք է իրականացվել ցիկլոտրոնի միջոցով քաղցկեղի հետազոտության կատարելագործման առումով։ Անցած տարի ցիկլոտրոնը գործարկվեց, սկսվեց իզոտոպների մշակումը, և արդեն ընթացիկ տարվա հունիսին առաջին անգամ իրականացվեց պոզիտրոնա-էմիսսիոնային տոմոգրաֆիա։
Միևնույն ժամանակ Հայաստանում, Էրեբունի բժշկական կենտրոնի հենքի վրա, վերջերս աշխատանքը սկսեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնը, որտեղ իզոտոպների միջոցով իրականացվում է օնկոլոգիական հիվանդությունների հետազոտություն, ինչպես նաև ռադիոակտիվ յոդով վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժում։ Կենտրոնում աստիճանաբար նախատեսում են ներդնել չարորակ հիվանդությունների իզոտոպային բուժման այլ մեթոդներ։ Հաշվի առնելով բժշկության այս ուղղության առանձնահատկությունները, բժիշկների կողքին աշխատում են հատուկ պատրաստություն անցած միջուկային ֆիզիկայի մասնագետներ։
«Նախկինում հիմնական խնդիրն այն էր, որ դեպքերի գրեթե կեսի ժամանակ հիվանդությունը հետազոտվում էր ամենաուշ փուլերում։ Հիմա՝ երկրում ՊԷՏ-ՀՏ-ի առկայությունը Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա ժամանակակից օգնություն ստանալ տեղում, և դիագնոստիկայի համար չմեկնել այլ երկրներ», - օնկոլոգիական հիվանդությունների հետազոտման զարգացման հարցում Հայաստանի հաջողակ քայլերն է մեկնաբանում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։
Ինչպես նշում է փորձագետը, հետագայում Հայաստանի միջուկային բժշկության հնարավորություններից կարող են օգտվել նաև այլ երկրների պացիենտները։
Այսօր, ՊԷՏ-ի և ՀՏ-ի, ճառագայթային և ռադիոնուկլիդային թերապիայի կիրառման բնագավառը ամբողջ աշխարհում մշտապես ընդլայնվում է։ Համավարակի պատճառով արդեն մոտ ապագայում կմեծանա վարակը հաղթահարած պացիենտների տարբեր օրգանների և օրգանիզմի վիճակի հետազոտությունների պահանջարկը։ Եվ միայն միջուկային տեխնոլոգիաների միջոցով վիզուալիզացիան ու ռադիոդեղագործության նոր պրեպարատները թույլ կտան անել դա։