22/07/2020 11:07
Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ
Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ:
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 693 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 439-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 24 766 (+560) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-139):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 678 (+16), այլ պատճառներով՝ 217 (+2): Մեկ օրում մահացել է 18 մարդ: