23/07/2020 11:46
ՍԴ դատավորի պաշտոնում առավելագույնս կապահովեմ ապաքաղաքականացվածությունը. Վահրամ Ավետիսյան (Տեսանյութ)
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Վահրամ Ավետիսյանը հայտարարեց, թե ՍԴ դատավորի պաշտոնում առավելագույնս կապահովի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը:
«Առավել հանգամանալից իմ մոտեցումները կներկայացնեմ Ազգային ժողովում», - ասաց նա:
Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն երեկ ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը այսօրվանից ուժի մեջ է մտել:
Առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։