23/07/2020 12:28
Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին
Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա:
Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի:
«Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը: