23/07/2020 11:17
Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 67 860 դեպք
Վերջին մեկ օրում Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 67 860 դեպք: Մինչ օրս երկրում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 2.2 միլիոն դեպք, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Նախօրեին դեպքերի աճը կազմել էր 41 հազար: Երկրում մինչ օրս կորոնավիրուսից մահացել 82 771 պացիենտ, վերջին մեկ օրում՝ 1284: Վարկակիրների և մահվան դեպքերի թվով Բրազիլիան աշխարհի երկրների թվում երկրորդն է՝ Միացյալ Նահանգներից հետո: