23/07/2020 09:55
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը
ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:
Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն երեկ ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։
Առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։